Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Կա­ռա­վա­րու­թ­յու­նը պետք է ընտ­րու­թ­յուն կա­տա­րի. իր ծրագ­րե՞րն է կյան­քի կո­չե­լու, թե՞ իր ան­դամ­նե­րին չնե­ղաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թ­յունն է որ­դեգ­րե­լու»

«Կա­ռա­վա­րու­թ­յու­նը պետք է ընտ­րու­թ­յուն կա­տա­րի. իր ծրագ­րե՞րն է կյան­քի կո­չե­լու, թե՞ իր ան­դամ­նե­րին չնե­ղաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թ­յունն է որ­դեգ­րե­լու»
24.01.2020 | 05:07
«Ար­մաթ» ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի շուրջ կոնֆ­լիկ­տը շա­րու­նակ­վում է։ Ա­ռա­ջա­տար տեխ­նո­լո­գիա­նե­րի ձեռ­նար­կու­թյուն­նե­րի միու­թյան (ԱՏՁՄ) գոր­ծա­դիր տնօ­րեն Կա­րեն Վար­դա­նյա­նը շա­րու­նա­կում է պն­դել, որ պետ­բյու­ջեում չկա տող՝ նոր լա­բո­րա­տո­րիա­նե­րի ստեղծ­ման հա­մար։
Կա­րեն Վար­դա­նյա­նը նշում է‚ որ 2020 թ. բյու­ջեով հատ­կաց­վող 671 մի­լիոն դրա­մը 707 խմ­բա­կա­վա­րին հատ­կաց­վե­լիք գու­մարն է միայն. «Նա­խա­րա­րը թյու­րի­մա­ցու­թյան մեջ է գցում հան­րու­թյա­նը՝ ա­սում է‚ թե 2020 թ. բյու­ջեով 671 մի­լիոն դրամ է տր­վել լա­բո­րա­տո­րիա­նե­րին‚ մինչ­դեռ դա գո­յու­թյուն ու­նե­ցող խմ­բակ­նե­րի խմ­բա­կա­վար­նե­րին հատ­կաց­վե­լիք գու­մարն է։ Ստաց­վում է՝ նա­խա­րա­րը խառ­նում է խմ­բա­կը խմ­բա­կա­վա­րի հետ՝ մարդ­կանց գցե­լով թյու­րի­մա­ցու­թյան մեջ»։ Ըստ պա­րոն Վար­դա­նյա­նի՝ կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րում խմ­բակ­նե­րի մա­սին գր­ված է‚ իսկ կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րը կա­ռա­վա­րու­թյան ծրա­գի­րը չի կա­տա­րում։
Կա­րեն Վար­դա­նյա­նը չի բա­ցա­ռում‚ որ «Ար­մաթ» ին­ժե­նե­րա­կան նոր լա­բո­րա­տո­րիա­նե­րի ստեղծ­ման հա­մար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ու­զում է հա­մա­գոր­ծակ­ցել այլ կազ­մա­կեր­պու­թյան հետ։ Այս­տեղ նա տես­նում է կո­ռուպ­ցիոն ռիսկ ու կար­ծում է‚ որ հենց այդ հար­ցը պետք է հե­տաք­նն­վի։
Հա­յաս­տա­նում մո­դա­յիկ է դար­ձել շատ հար­ցեր լու­ծել ճա­նա­պարհ փա­կե­լով. կդի­մե՞ն «Ար­մա­թի» նա­խա­ձեռ­նող­նե­րը կամ ար­մաթ­ցի­նե­րը նման քայ­լի։ «Ես կար­ծում եմ‚ որ կա­ռա­վա­րու­թյունն այն­քան ող­ջամ­տու­թյուն ու­նի‚ որ գոր­ծը դրան չի հաս­նի։ Մենք շարժ­վում ենք կա­ռա­վա­րու­թյան ծրագ­րի շր­ջա­նա­կում‚ հա­մա­տեղ աշ­խա­տանք ու­նենք ա­րած‚ հա­մա­տեղ ծրագ­րեր ու­նենք ի­րա­կա­նաց­րած։ Խն­դիրն այն է‚ որ կա­ռա­վա­րու­թյու­նը չի ու­զում նե­ղաց­նել իր ան­դա­մին‚ սա­կայն ընտ­րու­թյուն պետք է կա­տա­րի. իր ծրագ­րե՞րն է կյան­քի կո­չե­լու‚ թե՞ իր ան­դամ­նե­րին չնե­ղաց­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյունն է որ­դեգ­րե­լու»‚- ա­սաց Կա­րեն Վար­դա­նյա­նը։
Ըստ ո­րոշ լու­րե­րի՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը մեկ մի­լիոն դո­լար չի հատ­կաց­րել WCIT հա­մաշ­խար­հա­յին հա­մա­ժո­ղո­վի կազ­մա­կերպ­ման աշ­խա­տանք­նե­րին։ Այս հար­ցը փոր­ձե­ցինք ճշ­տել ԱՏՁՄ գոր­ծա­դիր տնօ­րե­նից։ Կա­րեն Վար­դա­նյա­նը հաս­տա­տեց‚ որ 1 մի­լիոն դո­լա­րի պա­կա­սորդ ու­նեն‚ այս գու­մա­րը պարտք են մա­տա­կա­րար­նե­րին այն պատ­ճա­ռով‚ որ ո­րոշ խո­շոր ըն­կե­րու­թյուն­ներ‚ որ պետք է հո­վա­նա­վո­րեին WCIT հա­մա­ժո­ղո­վը‚ վեր­ջին պա­հին‚ սա­կայն‚ պարզ­վեց‚ որ չեն կա­տա­րում ի­րենց ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյունն էլ որ­պես գոր­ծըն­կեր հրա­ժար­վեց ա­ջակ­ցե­լուց կազ­մա­կեր­պիչ­նե­րին։ Վեր­ջին­ներս էլ այժմ փոր­ձում են խն­դի­րը լու­ծել։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Հ. Գ. Մինչ պատ­րաստ­վում էր հոդ­վա­ծը‚ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­ռա­վա­րու­թյան նիս­տում խո­սեց «Ար­մաթ» լա­բո­րա­տո­րիա­նե­րի խնդ­րից։ Գրե­թե ամ­բող­ջու­թյամբ կրկ­նե­լով Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի խոս­քե­րը՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նը նաև նշեց. «Այդ ով­քե՞ր են, որ մեզ մե­ղադ­րում են, որ մենք «Ար­մաթ» լա­բո­րա­տո­րիա­նե­րի հետ կապ­ված տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցին դպ­րոց­նե­րում խո­չըն­դո­տում ենք»։ Մենք դի­մե­ցինք Կա­րեն Վար­դա­նյա­նին՝ մեկ­նա­բա­նե­լու վար­չա­պե­տի խոս­քը։ ԱՏՁՄ տնօ­րե­նը նշեց հետևյա­լը. «Վար­չա­պե­տը հաս­տա­տեց իր իսկ խոս­քե­րը‚ որ կա­ռա­վա­րու­թյան ներ­սում կա սա­բո­տաժ։ Մաս­նա­վո­րա­պես‚ որ ի­րեն ներ­կա­յաց­նում են սխալ տվյալ­ներ‚ ինքն էլ, ցա­վոք‚ դա‚ ա­ռանց երկ­րորդ աղ­բյու­րից ստու­գե­լու‚ կրկ­նում է։ «Ար­մաթ» ծրա­գիրն ար­դեն 5 տա­րի ի­րա­կա­նաց­վում է‚ ար­դեն հան­րա­պե­տու­թյան 40 տո­կո­սը ծածկ­ված է‚ ո­րոշ մար­զեր՝ ամ­բող­ջու­թյամբ։ Եվ պարզ­վում է՝ 5 տա­րի անց‚ հատ­կաց­նե­լով մի­լիար­դից ա­վե­լի դրամ‚ նոր նրան հա­մո­զել են‚ որ պետք է ստու­գել այդ ծրագ­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։ Ակն­հայ­տո­րեն «պոդս­տավ­կա» են ա­նում վար­չա­պե­տին։ Ես չգի­տեմ՝ ինչ­պես է նա վե­րա­բեր­վե­լու այդ մարդ­կանց»։
Դիտվել է՝ 4412

Մեկնաբանություններ